Արցախում բաժանորդների համար այսօրվանից կվերականգնվի գազամատակարարումը


Արցախում բաժանորդների համար այսօրվանից կվերականգնվի գազամատակարարումը
Մարտ 19 11:00 2022
Երեկ ավարտվել են Արցախում վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները։ Հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը
Հայտնում ենք, որ այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից։