«Գյուղում վիճակը շատ լավ է, հանգիստ է, խուճապ չկա»։ AntiFake.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը։
Նա նաև նշեց, որ խուճապ է տարածվում, բայց նման բան չկա, ամեն բան լավ է։
«Գազ չկա, ժողովուրդը փայտ ունի՝ դա է վառում։ Խանութներում ամեն բան կա, սննդի խնդիր չունենք»,- ասաց Թաղավարդ համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը, շեշտելով, որ գյուղում բացարձակապես խուճապ չկա։
Աղբյուր՝ AntiFake.am