ՀՀ իշխանություններն իրենց դրել են չգիտեմ ինչի տեղ, չեն պատասխանում. հադրութցի


ՀՀ իշխանություններն իրենց դրել են չգիտեմ ինչի տեղ, չեն պատասխանում. հադրութցի
Մարտ 16 13:40 2022

ՀՀ իշխանություններն իրենց դրել են չգիտեմ ինչի տեղ, չեն պատասխանում։ Այս մասին ՄԱԿ-ի՝ Հայաստանում ներկայացուցչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրիյանը։

«Ես երջանիկ մարդ կլինեի, եթե Հայաստանի իշխանությունները մեզ որևէ բան պատասխանեին։ Նույնիսկ, եթե հայհոյած լինեին, երջանիկ կլինեի։ Չեն պատասխանում, իրենց դրել են չգիտեմ ինչի տեղ։ Պատասխան չունեն՝ չեն ասում, թե չգիտեմ ինչ է»,- նշեց Հայրիյանը։

Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված արցախցիները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի մոտ, ապա՝ քայլերթ դեպի ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակ