Այսօր օրվա երկրորդ կեսին ադրբեջանցիները՝ 2020 թվականի եռակողմ համաձայնությունը ռուս խաղաղապահների կողմից հիշեցնելու մոտ 1,5 ժամ հետո, կրկին հայկական բնակավայրերը լքելու կոչերով են հանդես եկել։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Թաղավարդի բնակիչը։
Ինչպես արդեն հայտնել են՝ այսօր Թաղավարդ գյուղում ռուս խաղաղապահները՝ Արցախի պատկան մարմինների հետ համագործակցելով, բարձրախոսով՝ երեք լեզուներով հնչեցրել են 2020թ․ նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ համաձայնագրի դրույթները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Թաղավարդի բնակիչ, ավագանու անդամ Ռուդիկ Բադասյանը հայտնել էր, պատերազմից հետո սա առաջին անգամն էր, որ, ըստ էության, ադրբեջանական զինծառայողներին խաղաղապահներն այդ ձևով հասկացնում են, որ պետք է կատարեն 2020թ․ նոյեմբերին իրենց իսկ ստանձնած պարտավորությունները։
Խաղաղապահների այդ քայլից մոտ 1,5 ժամ անց ադրբեջանական դիրքից, անտեսելով խաղաղապահ առաքելության հիշեցումը, կրկին գյուղը լքելու կոչեր են հնչեցրել։