«Չենք մեկնաբանում». Արցախի նախագահի խոսնակը՝ Ադրբեջանի հայտարարության մասին


«Չենք մեկնաբանում». Արցախի նախագահի խոսնակը՝ Ադրբեջանի հայտարարության մասին
Փետրվար 16 15:53 2022

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հնարավորինս սեղմ ժամկետներում կկալանավորվի և կհանձնվի հետաքննությանը։ Դատախազությունը նշել էր, որ 2020 թվականի աշնանը՝ Արցախյան պատերազմի ժամանակ, Արայիկ Հարությունյանը սոցիալական ցանցերում խոստովանել էր, որ ինքն է եղել Գյանջա քաղաքի վրա բազմակի հրթիռային հարձակումների նախաձեռնողը, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։ Այդ կապակցությամբ նրա դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանն ասել է, որ այդ ամենին Արցախի նախագահի աշխատակազմի մակարդակով որևէ արձագանք չի լինելու։ «Այդ հայտարարությունը եղել է պատերազմի օրերին, այնպես որ, նոր բան չկա, որպեսզի արձագանքենք։ Մենք չենք մեկնաբանում»,- եզրափակել է Լուսինե Ավանեսյանը։