Արցախում անցկացվելու են կրակային պատրաստության պարապմունքներ՝ Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ


Արցախում անցկացվելու են կրակային պատրաստության պարապմունքներ՝ Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ
Փետրվար 16 10:53 2022

Արցախի Հանրապետությունում 2022 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում անցկացվելու են կրակային պատրաստության պարապմունքներ։

«Արցախի Հանրապետության քաղաքացիների ռազմական հմտությունների կատարելագործման նպատակով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում անց են կացվելու կրակային պատրաստության պարապմունքներ, որոնք իրականացվելու են Պաշտպանության բանակի նյութատեխնիկական բազայի հիման վրա։

Պարապմունքներին մասնակցելու են Հանրապետության պետական կառավարման մարմինների, ինչպես նաև խոշոր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները։

Նշենք, որ պարապմունքներին արդեն մասնակցել են Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցները», - ասված է Արցախի անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրությունում։