Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը


Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը
Հունվար 27 14:38 2022

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը:
Նախօրեին էլ Կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով: