ՊԲ-ն հաստատեց՝ ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են


ՊԲ-ն հաստատեց՝ ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են
Հունվար 27 14:32 2022

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից խախտել է հրադադարը Կարմիր շուկայի ուղղությամբ։

Այս մասին քիչ առաջ Auroranews-ի հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի պատասխաանտու Սուրեն Սարումյանը։ 
 
«Անմիջապես տեղեկացրել ենք խաղաղապահ զորքի հրամանատարությանը, տուժածներ չկան, տվյալ պահին իրավիճակը հանգիստ է»,-նշեց նա։ 
 
Սարումյանի խոսքով՝ կրակոցներ արձակվում են թե՛ դիրքերի, թե՛ բնակավայրի ուղղությամբ։ 
 
Նշենք, որ ադրբեջանցիներն արդեն երկար ժամանակ է, որ տարբեր սադրանքների միջոցով փորձում են ազդել արցախահայության հոգեբանական վիճակի վրա։