Ադրբեջանցիները կրակել են Կարմիր Շուկայի ուղղությամբ,երբ անցել է իրենց շարասյունը. Կրակոցները հնչել են 10-15 րոպե


Ադրբեջանցիները կրակել են Կարմիր Շուկայի ուղղությամբ,երբ անցել է իրենց շարասյունը. Կրակոցները հնչել են 10-15 րոպե
Հունվար 27 13:40 2022

Կարմիր Շուկայի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները տեւել են 10-15 րոպե։

Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է Կամիր Շուկայի դպրոցի տնօրեն Զավեն Բադասյանը։

«Հիմա հանգիստ է, մոտ կես ժամ առաջ մի 15-20 րոպե ադրբեջացիները կրակել են, հնարավոր է՝ օդ են կրակել։ Գյուղում ոչ ոք, համենայնդեպս, չի տուժել»,-նշել է Զավեն Բադասյանը։

Հիշեցնենք, որ հայկական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հենակետերից կրակահերթերը պարբերական բնույթ են կրում։

Այդպես ադրբեջանցիները փորձում են վախի մթնոլորտ ստեղծել բնակչության շրջանում։