Ադրբեջանական կրակոցներից պայթած ՈՒԱԶ-ի լուսանկարները


Ադրբեջանական կրակոցներից պայթած ՈՒԱԶ-ի լուսանկարները
Հունվար 10 16:00 2022

Ադրբեջանական զինուժն այսօր ժամը 14:30-ի սահմաններում հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ է բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ:
Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական սադրանքից՝ Կ.Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել է կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տևած կրակահերթերից, նախնական տվյալներով, տուժածներ չկան: 
Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է:
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները: 
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ծառայողները:

 
Ադրբեջանական կրակոցներից պայթած ՈՒԱԶ-ը
Ադրբեջանական կրակոցներից պայթած ՈՒԱԶ-ը