Արցախում հայտնաբերված ռազմամթերք կվնասազերծվի. ԱԻՊԾ-ն հորդորում է ձայներից չանհանգստանալ


Արցախում հայտնաբերված ռազմամթերք կվնասազերծվի. ԱԻՊԾ-ն հորդորում է ձայներից չանհանգստանալ
Հունվար 9 15:18 2022

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերն այսօր իրականացնելու են հայտնաբերված ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ` Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի հարակից տարածքում։ Այս մասին իրազեկում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն:

Պայթյունների ձայներ լսելու դեպքում՝ հորդորում ենք չանհանգստանալ: