Ադրբեջանի օկուպացրած Քարվաճառի շրջանում ականի վրա ադրբեջանցի զինծառայող է պայթել։
«Ադրբեջանցի զինծառայող Էյնիև Յուսիֆ Սուլեյման օղլուն պայթել է Քարվաճառի շրջանի ուղղությամբ հակահետևակային ականի վրա և վիրավորվել։ Նրան տեղափոխել են են ռազմաբժշկական հաստատություն։ Միջադեպի առթիվ քննություն է տարվում», - այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։