«Ադրբեջանը «դժբախտ, դժգույն» Շուշին տոնական զարդարելու համար ծախսել է 117 հազար դոլար». Ոսկան Սարգսյան


«Ադրբեջանը «դժբախտ, դժգույն» Շուշին տոնական զարդարելու համար ծախսել է 117 հազար դոլար». Ոսկան Սարգսյան
Դեկտեմբեր 30 21:40 2021

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Ադրբեջանը «դժբախտ, դժգույն» Շուշին տոնական զարդարելու համար ծախսել է 117 հազար դոլար
Ադրբեջանի լրատվամիջոցները հայտնում են, որ ամանորին Շուշի քաղաքը տոնական զարդարելու, միջոցառում անցկացնելու համար այդ երկրի մշակույթի նախարարությունը տրամադրել է 200 հազար մանաթ, որը համարժեք է 117 հազար 600 դոլարին։ Նիկոլ Փաշինյանը 2020թ․ նոյեմբերի 16-ին Աժ արտահերթ նիստում հայտարարել է․«Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պեե՞տք էր Շուշին: Բա եթե պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում»: Ադրբեջանցիներին պետք է Շուշին, այն տոնական զարդարել են՝ Ստեփանակերտի բնակիչներին ի տես»։