Արցախի քաղաքացիների բանկային քարտերից կատարված հափշտակությունների դեպքերը շարունակվում են


Արցախի քաղաքացիների բանկային քարտերից կատարված հափշտակությունների դեպքերը շարունակվում են
Դեկտեմբեր 20 18:40 2021

Համակարգչային տեխնիկայի օգնությամբ Արցախի քաղաքացիների բանկային քարտերից կատարված հափշտակությունների դեպքերը շարունակվում են:

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից NEWS.am-ին հաղորդում են, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15:30-ին, Մարտակերտի շրջանային բաժնում զեկուցագիր է ներկայացվել, որ «Facebook» սոցիալական ցանցում գրանցված «Սև ցուցակ, Սև վարկեր» անհայտ օգտատերը ս.թ. հոկտեմբեր ամսին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակչուհի Հ.Ա.-ից (ծնված 1999թ.) խաբեությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով ձեռք է բերել վերջինիս պատկանող բանկային պլաստիկ քարտի տվյալները և նույն քարտից հափշտակել 120.000 ՀՀ դրամ գումար։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը։

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում չտրվել խաբկանքներին և ցուցաբերել զգոնություն: