ՌԴ խաղաղապահներն ապահովել են 400 ավտոմեքենայի անվտանգ երթևեկությունը դեպի Լեռնային Ղարաբաղ


ՌԴ խաղաղապահներն ապահովել են 400 ավտոմեքենայի անվտանգ երթևեկությունը դեպի Լեռնային Ղարաբաղ
Դեկտեմբեր 18 13:37 2021

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լաչինի դիտորդական անցակետերով մեկ օրում ապահովել են ավելի քան 400 ավտոմեքենայի անվտանգ երթևեկությունը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

 

Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իվան Պադալկան հայտնել է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի դիտակետերում հետեւում են հրադադարի ռեժիմի պահպանմանը:

 

«Յուրաքանչյուր մեքենա ենթակա է զննման, իսկ անհրաժեշտության դեպքում մենք վարորդին խնդրում ենք դուրս գալ մեքենայից, որպեսզի ստուգվի մեքենայի սրահը», - պատմում Իվան Պադալկան:

 

Ռուսաստանի խաղաղապահ ուժերը 27 դիտակետ ունեն Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում: