Քիմ Քարդաշյանը ջանք չի խնայում, որպեսզի ազատվի մարմնի թերություններից (լուսանկարներ)


Քիմ Քարդաշյանը ջանք չի խնայում, որպեսզի ազատվի մարմնի թերություններից (լուսանկարներ)
Հունիս 28 12:10 2017

Մի քանի ամիս առաջ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը խոշոր սկանդալի կենտրոնում հայտնվեց։ Բանն այն է, որ Մեքսիկայում հանգստանալու ժամանակ Քիմը պապարացիների խցիկների կիզակետում հայտնվեց և պարզվեց, որ նա այսքան ժամանակ խաբում էր երկրպագուներին։ Քիմը ֆոտոշոփ էր օգտագործում՝ ցելյուլիտը և մարմնի մյուս թերությունները թաքցնելու համար։

Սկզբում հեռուստաաստղը փորձել է մեղադրել պապարացիներին ու ասել, որ այդ ամենը ֆոտոշոփ է, սակայն ի վերջո խոստովանել է, որ արդեն 12 շաբաթ է սպորտով չի զբաղվել և այդ պատճառով էլ մարմինը թերություններ է ձեռք բերել։

Peopletalk-ը գրում է, որ այժմ Քիմը կրկին որոշել է սպորտով զբաղվել։ Նա մարզվում է օրական 1,5 ժամ, իսկ մարզումների ծրագիրը նրա անձնական մարզիչն է կազմում։ Քիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի կրկին վերականգնի իր մարմինը։