21-ամյա մոդել Ջորդանա Գիբսը և նրա ընկերուհի Քեյթ Ուեսլին` «պլյուս» չափսի մոդել, համատեղ լուսանկարներ են տեղադրում իրենց ինստագրամյան էջերում: Աղջիկները շոկ ապրեցին համացանցի օգտատերերի չար և անխիղճ մենկաբանությունները կարդալով:
«Մարդիկ Քեյթին չափազանց ճարպոտ անվանեցին, իսկ ինձ` չափազանց ոսկրոտ»,- պատմում է Ջորդանան.-«Այդ ժամանակ մենք հասկացանք, որ մարդիկ ուղղակի սովոր չեն տարբեր չափսերի մարդկանց տեսնել միասին»:
Ջորդանան «Australia’s Next Top Model»-ի մասնակիցներից է, Miss Universe Australia գեղեցկության մրցույթի եզրափակիչ անցած մասնակիցներից մեկը: Նա աշխատում է Բրիտանիայում, Նյու-Յորքում և Սիդնեյում, որտեղ էլ հենց ծանոթացել է Քեյթի հետ: