Ինչ ավտոմեքենաներով են շրջում ՀՀ մարզպետները (լուսանկարներ)


Ինչ ավտոմեքենաներով են շրջում ՀՀ մարզպետները (լուսանկարներ)
Հունիս 26 20:02 2017

Բարձրաստիճան պաշտոնյաները մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են, մարդկանց միշտ հետաքրքիր է, թե որքան գումար, ինչ ունեցվածք, գույք ունեն պաշտոնյաները:

Նրանց դրամական միջոցների ու ունեցվածքի մասին բազմից գրվել է, Armday.am-ը ուսումնասիրել է, թե ինչ ծառայողական մեքենաներ են սպասարկում պաշտոնյաներին՝ մասնավորապես ՀՀ մարզպետներին:

Եվ այսպես, Արարատի մարզպետարանի հաշվեկշռում կա 5 ծառայողական մեքենա: Մարզպետ Արամայիս Գրիգորյանին սպասարկում է 2010 թ. Toyota Land Cruiser 150 2.7 Gas մակնիշի, 055 LL 55 պետհամարանիշներով ավտոմեքենա:

Տավուշ մարզպետարանին հատկացված է 5 ավտոմեքենա, մարզպետ Հովիկ Աբովյանը շրջում է 2014թ. Toyota Camry-ով, որի պետհամարանիշներն 045 LL 55:

Արմավիրի մարզպետարանն ունի ծառայողական 7 մեքենա, մարզպետ Աշոտ Ղահրամանյանին սպասարկում է 2012 թ. Toyota LC 150 2.7. Gas մակնիշի ավտոմեքենա՝ 055 LL 55 պետհամարանիշներով:

Շիրակի մարզպետարանին 9 մեքենա է հատկացված, մարզպետ Արթուր Խաչատրյանին բաժին է հասել 2010 Toyota Cruiser 150 2.7 Gas, որի պետահամարանիշներն են՝ 027 LL 55:

Վայոց Ձորի մարզպետարանի մեքենաները 6-ն են, մարզպետ Հարություն Սարգսյանին սպասարկում է 2012 թ. Hyundai Tucson IX մակնիշի մեքենա՝ 031 LL 55 պետհամարանիշներով: