Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Նյու Յորքում աճուրդի ժամանակ գնել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդիի ժամացույցը՝ վճարելով 379 500 դոլար: Այս մասին տեղեկացնում է TMZ-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրին:
Լրատվամիջոցը նշում է, որ Քիմը գերադասում է չբարձրաձայնել հայտնի Cartire բրենդի ժամացույցի ձեռք բերման մասին՝ զգուշանալով 2016թ. Փարիզում իր հետ պատահած կողոպուտի դեպքի կրկնությունից:
Նշվում է, որ այդ թանկարժեք ոսկյա ժամացույցը Ժակլինը նվեր էր ստացել իր քրոջ՝ Լիի ամուսնուց՝ արքայազն Ստանիսլավ Ռաձիվիլից: Այդ ժամացույցով մի քանի լուսանկար ունի Ժակլինը: