Եգիպտոսում գիտնականները գտել են ժայռապատկերներ, որոնք ավելի քան 5000 տարեկան են: Այս մասին գրում է «Actualnews.org»-ը:
Եգիպտոսի, Բելգիայի, ԱՄՆ-ի հնագետների կարծիքով՝ դրանք եզակի որմնանկարներ են, որոնք ավելի հին են քան նախկինում Եգիպտոսում հայտնաբերված որմնանկարները:
Նկարում պատկերված են թռչուններ և կենդանիներ: Առանձին ուշադրություն է հրավիրվում որմնանկարում նկարված փղին: Եգիպտագետների կարծիքով այս գտածոն ապացուցում է, որ Եգիպտոսում գրերի ծագումը ավելի վաղ է եղել, քան նախկինում կարծում էին: հետազոտողները շարունակում են բացահայտել որմնանկարը: