Swarovski արքայության ժառանգորդուհու հեքիաթային հարսանիքը (Photo)


Swarovski արքայության ժառանգորդուհու հեքիաթային հարսանիքը (Photo)
Հունիս 22 12:58 2017

Իտալական Տրիետ քաղաքում տեղի է ունեցել Swarovski արքայության ժառանգորդ, ավստրիացի երգչուհի Վիկտորիա Սվարովսկու եւ գերմանացի ներդրող Վերներ Մյուրցի հարսանիքը։

Պսակադրությանը, որը տեղի է ունեցել Սան-Ջուստո տաճարում, ներկա է եղել 250 հյուր։ Նորապսակների հարսանեկան խնջույքը կայացել է Falisia Resort & Spa հյուրանոցում։

Այգու ծառերը կտրել են սրտի կառուցվածքով, իսկ հյուրերին հյուրասիրել հինգհարկանի տորթով, որը զարդարված է եղել ծաղիկներով։ Հարսանեկան սրահի զարդարմամբ զբաղվել է Սաբինա Կենիգսբերգը, իսկ տոնի գլխավոր զարդարանքները եղել են Swarovski բյուրեղները։ Գիշերն էլ նորապսակներն ու հյուրերը հիացել են շքեղ հրավառությամբ։

Հարսանեկան զգեստը կշռել է 46 կգ եւ արժեցել 900 հազար դոլար։ Զգեստի հեղինակը Մայքլ Սինկոն է, ում հաճախորդներից են Բեյոնսեն, Ջենիֆեր Լոպեսը, Ռիհաննան, Լեդի Գագան եւ այլոք։

Զգեստի վրա եղել է 500 հազար Swarovski բյուրեղներ։ Կերպարն ամբողջացրել են Jimmy Choo կոշիկներն ու յոթմետրանոց քողը։ Հարսնացուն հարսանիքին երեք շոր է փոխել։ Մի խոսքով, տարվա ամենաշքեղ հարսանիքներից մեկը…