2030 թվականին այս քաղաքները կլինեն աշխարհում ամենամեծը


2030 թվականին այս քաղաքները կլինեն աշխարհում ամենամեծը
Հունիս 21 14:06 2017

Երկրի վրա բնակչությունը կայծակնային արագությամբ է շատանում․ կանխատեսվում է, որ 2050 թվականին երկրագնդի վրա կապրի 10 միլիարդ մարդ։ Սակայն որտե՞ղ են տեղավորվելու այդքան մարդիկ։ Օրինակ՝ Տոկիոն, 38 միլիոն բնակչությամբ, ներկայումս շարունակում է մնալ աշխարհի ամենաբնակեցված քաղաքը։ Իսկ օրինակ Նյու Յորքը 10-րդ տեղում է՝ 8․5 միլիոն բնակչությամբ։ Բայց հաջորդ 1-2 տասնամյակների ընթացում այս ցուցանիշները հավանաբար կփոխվեն։

Մինչ Եվրոպայում և ԱՄՆ-ում մարդկանց քանակի աճ չի նկատվում, Միջին Արևելքում, Ասիայում և Աֆրիկայում բնակչության թիվը կտրուկ աճում է։

Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այս 10 քաղաքները 2030 թվականին կլինեն ամենաշատ բնակեցվածները։

10․ Մեխիկո, Մեքսիկա, 23․9 միլիոն

9․ Լագոս, Նիգերիա, 24․2 միլիոն

8․ Կահիրե, Եգիպտոս, 24․5 միլիոն

7․ Կարաչի, Պակիստան, 24․8 միլիոն

6․ Դաքքա, Բանգլադեշ, 27․4 միլիոն

5․ Պեկին, Չինաստան, 27․7 միլիոն

4․ Մումբայ, Հնդկաստան, 27․8 միլիոն

3․ Շանհայ, Չինաստան, 30․8 միլիոն

2․ Դելի, Հնդկաստան, 36․1 միլիոն

1․ Տոկիո, Ճապոնիա, 37․2 միլիոն

Իսկ վերջում նշենք, որ ըստ կանխատեսումների, 2030 թվականին Երևանի բնակչությունը չնչին քանակով կնվազի՝ 1,060,000-ից դառնալով 1,057,000-ի։