ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման Instagram-ում մի քանի լուսանկարներ է հրապարակել իր ֆիթնես մարզումներից: Մաքուր օդում անցկացվող մարզումները Միշելն անց է կացնում իր ընկերուհիների հետ: Նա գրել է, որ նման մարզումներ անց է կացրել նաև այն ժամանակ, երբ դեռ Սպիտակ տանն էր:
«Եթե ուզում ենք հոգ տանել ուրիշների մասին, ապա նախ և առաջ պետք է հոգ տանենք մեր մասին»,- գրել է Միշելը՝ հավելելով, որ սպորտը բարերար ազդեցություն է ունենում նաև մարդու հոգեվիճակի վրա: