Ինչ մասնագիտություններ ունեն առաջին տիկնայք (լուսանկարներ)


Ինչ մասնագիտություններ ունեն առաջին տիկնայք (լուսանկարներ)
Հունիս 20 20:00 2017

Կրթությունն ու մասնագիտությունը շատ բան կարող է պատմել մարդու մասին։ ԱՄՆ առաջին տիկինը, օրինակ, առաջին կուրսից հետո թողել է ինստիտուտն ու սկսել զբաղվել մոդելային կարիերայով։ Երգչուհի, դերասանուհի, լրագրող. ինչ կրթություն եւ մասնագիտություն ունեն տարբեր երկրների առաջնորդների կանայք:

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյան.

 

Ավարտել է Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան 3-րդ միջնակարգ դպրոցը՝ ստանալով երաժշտական կրթություն։

Որոշ ժամանակ աշխատել է մանկապարտեզում որպես երաժշտության ուսուցչուհի։ Ստեփանակերտից Երևան տեղափոխվելուց հետո չի աշխատել։

ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփ.

Ընդունվել է Լյուբլյանի համալսարանի արխիտեկտուրայի եւ դիզայնի բաժինը, սակայն առաջին կուրսից թողել է կրթությունը՝ տեղափոխվելով Միլան։

Իր մոդելային կարիերան սկսել է 16 տարեկանում, ելույթ ունեցել Միլանի, Փարիզի ցուցադրություններում։ Աշխատել «Allure» ամսագրում, պրոֆեսիոնալ մոդել դառնալուց հետո սկսել աշխատել Նյու Յորքում։ Որպես մոդել տպագրվել այնպիսի ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են Vogue, Harper’s Bazaar, Ocean Drive, In Style, New York Magazine, Avenue, Allure, Vanity Fair, Self, Glamour, Elle, «Sports Illustrated Swimsuit Issue»։ Նա նաեւ նկարահանվել է «Օրինակելի արու» ֆիլմում։

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մաքրոն.

Ստանալով հումանիտար գիտությունների գծով CAPES հավաստագիր՝ նա դասավանդել է Փարիզում, որից հետո՝ Ստրասբուրգում՝ բողոքական դպրոցում։ 1991 թ. նա վերադարձել է հարազատ քաղաք եւ սկսել դասավանդել ֆրանսերեն ու լատիներեն La Providence լիցեյում։

Ուկրաինայի առաջին տիկին Մարինա Պորոշենկո.

Ավարտել է Կիեւի բժշկական ինստիտուտը։ Բժշկական գիտությունների թեկնածու է։

Ինստիտուտն ավարտելուց հետո որպես բժիշկ է աշխատել Կիեւի Հոկտեմբերյան կլինիկական հիվանդանոցում։

«Պյոտր Պորոշենկո բարեգործական հիմնադրամի» խորհրդի նախագահն է։

Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուա.

Դերասանուհի, նկարչուհի, դիմահարդար եւ երգչուհի:

Նկարահանվել է ֆիլմերում, խաղում է Թբիլիսիի Կոտե Մարջանաշվիլու անվան թատրոնում։

Հորդանանի թագուհի. Ռանիա ալ-Աբդուլա

Սովորել է Քուվեյթի New English School դպրոցում, որից հետո Կահիրեի Ամերիկյան համալսարանում։ Թագուհին օգնում է կանանց մասնակցել երկրի տնտեսական կյանքին եւ ստեղծել սեփական ընկերությունները։ Ռանիան ակտիվորեն մասնակցում է միջազգային քաղաքականությանը ՝ պաշտպանելով պաղեստինյան հասարակության շահերը։

Մեքսիկայի առաջին տիկին Անխելիկա Ռիվերա.

Նա դերասանուհի, երգչուհի։ Իր դերասանական կարիերան սկսել է 17 տարեկանում՝ նկարահանվելով մի շարք գովազդային հոլովակներում և սերիալներում։

Իսպանիայի թագուհի Լետիսիա.

Լետիսիան սովորել է Օվյեդոի La Gesta 1 դպրոցում, որից հետո Մադրիդում ավարտել է Ramiro de Maeztu դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել .Մադրդիդյան Կոմպլուտենս ինստիտուտը, որտեղ ստացել է լրագրողի մագիստրոսի կոչում։ Աշխատել է CNN+ , TVE հեռուստաընկերություններում։ 2000թ. արժանացել Մադրիդյան լրատվական ասոցացիայի Larra Award մրցանակին, որը տրվում է մինչեւ 30 տարեկան լրագրողներին մասնագիտական նվաճումների համար։