Ինչպես նշում է The Daily Mail-ը, այս հանդիպումը դարձել է 47-ամյա տիկին Թրամփի ոճային հաղթանակներից մեկը: Նախկին մոդելը հատուկ այս առիթի համար ընտրել է բարեկազմությունն ու սլացիկ մարմինն ընդգծող կապույտ զգեստ, որը համադրել է ծաղկային նախշերով էլեգանտ բարձրակրունկների հետ:
Պարբերականը նկատում է, որ տիկին Թրամփը շատ հմայիչ տեսք է ունեցել ու ակնհայտորեն եղել է բոլորի ուշադրության կենտրոնում:
Պանամայի առաջին տիկինը ներկայացել է վառ կանաչ հանդերձով: