Երևանում օրերս բացվել է նոր, հետաքրքիր մթնոլորտով ու համեղ ուտեստներով «Չարենց» գարեջրատուն-գինետունը: Գարեջրատուն-գինետունը գտնվում է Չարենցի 43 հասցեում, այն իր հյուրընկալ դռներն է բացել և՛ գինիների նրբաճաշակ համը գնահատողների, և՛ գարեջուր-խեցգետին համադրության սիրահարների համար: «Չարենցում» դուք կգտնեք գարեջրի ու գինու մեծ տեսականի և դրանց համապատասխան մենյու՝ համեղ ու գեղեցիկ ուտեստներով:
Գարեջրատուն-գինետունը խոստանում է հաճելի ժամանց, ջերմ մթնոլորտ, բարձրակարգ սպասարկում: «Չարենց» կարելի է այցելել ինչպես ընտանիքով, այնպես էլ մեծ ընկերախմբով: Այցելունիներին սպասվում են հաճելի անակնկալներ, որոնց կարող եք ծանոթանալ հենց տեղում: