Դաջվածք՝ ամուսնական մատանու փոխարեն (լուսանկարներ)


Դաջվածք՝ ամուսնական մատանու փոխարեն (լուսանկարներ)
Հունիս 16 19:14 2017

Հարսանեկան նորաձևության մեջ նոր տենդենց է նկատվում: Զույգերը սկսել են դաջել իրենց մատնեմատին ամուսնական մատանին, այդպիսով ցանկանալով հավերժ պահպանել իրենց սիրո խորհրդանիշը: Այդպիսի «մատանին» կորցնել հնարավոր չի լինի, իսկ բաժանության դեպքում դրանից հրաժարվելն անհնար:
Գոյություն ունեն դաջվածք-մատանիների բազմաթիվ տարբերակներ: Ոմանք ընտրում են նկար-խորհրդանիշներ, ոմանք անուններ, որոշերն էլ ամսաթվեր՝ կախված իրենց նախասիրություններից և երևակայության աստիճանից: