Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 11-ին Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի է ունեցել երգչուհի Նառայի դստեր` Էլեոնորայի պսակադրությունը, որից հետո հարսանեկան արարողությունը շարունակվել է «Փարավոն» ռեստորանային համալիրում:
Էլեոնորան նախորդ տարի էր նշանադրվել Արամի հետ, ով Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի եղբոր որդին է: Էլեոնորայի շքեղ զգեստի հեղինակը լիբանանացի հայտնի դիզայներ է:
Երգչուհու դստեր հարսանիքին ներկա են եղել հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները` Լուիզա Ներսիսյանը, Արթուր Գրիգորյանը` ընտանիքի հետ, Անահիտ Սիմոնյանը և Հայկոն, Թաթա Սիմոնյանը, վերջիններս երգել են միջոցառման ժամանակ:
Էլեոնորան Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել հարսանիքից, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: