«Պապայի ու մամայի գանձ»․ Էդգար Իգիթյանը կիսվել է նորածին որդու առաջին լուսանկարով


«Պապայի ու մամայի գանձ»․ Էդգար Իգիթյանը կիսվել է նորածին որդու առաջին լուսանկարով
Հունիս 27 19:20 2021

Դերասան Էդգար Իգիթյանը օրեր առաջ առաջին անգամ հայր է դարձել։ Լույս աշխարհ է եկել նրա որդին։ Էդգարն ու նրա կինը՝ Լուսինեն, փոքրիկի համար ընտրել են Լեոն անունը:

Այսօր դերասանն իր միկրոբլոգում հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվել է փոքրիկ Լեոնի առաջին լուսանկարով։ Նրա դեմքը կիսով չափ է երեւում։ Փոքրիկի լուսանկարին կից երիտասարդ եւ նորաթուխ հայրիկը գրել է․ «Պապայի ու մամայի գանձ»։

Ավելի վաղ հրապարակված տեսանյութում դերասանը կնոջն ու որդուն դիմավորում էր ծննդատնից։

«Արժեր ապրել այս աննկարագրելի ակընթարթի համար....

Հարազատ հոտ, այս հոտը չեմ փոխի աշխարհում ոչ մի բանի հետ...

Մեր մեծ սիրուց ծնված Լեոնս Աստված օրհնի քո ծնունդը տղես

Շնորհակալ եմ քեզ սերս», - հրապարակմանը կից գրել էր դերասանը։