Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն արագ շախմատի Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային օնլայն մրցաշարի նախնական փուլի երկրորդ մրցումային օրը հաղթանակ է տարել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի նկատմամբ, հայտնում է armsport.am-ը։
Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Կարլսենի հետ պարտիայի 66-րդ քայլում։ Հայ գրոսմայստերն այժմ 4,5 միավորով առաջին հորիզոնականը կիսում է Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիսլավ Արտեմիևի հետ։
Մրցումային առաջին օրը Արոնյանը 5 պարտիա էր անցկացրել, որոնցում տարել էր երկու հաղթանակ, երեք պարտիա էլ ավարտել էր ոչ-ոքի:
Նշենք՝ Կարլսենը մրցաշարի կազմակերպիչներից մեկն է։ Goldmoney Asian Rapid-ի մրցանակային ֆոնդը 1,6 միլիոն է: Այն բաղկացած է 15 տուրից: Մրցաշարին մասնակցում է 16 շախմատիստ: