Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Champions Chess Tour մրցաշարի հերթական փուլը


Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Champions Chess Tour մրցաշարի հերթական փուլը
Հունիս 27 16:17 2021

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Champions Chess Tour առցանց հերթական մրցաշարը մեկնարկեց հաղթանակով։

Մրցաշարն անցկացվում է երկու փուլով. ընտրությունն իրականացվում է շրջանաձև մրցակարգում, որից հետո 8 լավագույնները պարզվում են նոկաուտ համակարգով։ Նոկաուտի յուրաքանչյուր փուլում 2 խաղ է տեղի ունենում 4 ռապիդ պարտիաներով, թայ-բրեյք` 2 բլից պարտիաներով, անհրաժեշտության դեպքում` արմագեդոն։ Մրցանակային ֆոնդը 100 000 դոլար է։

Հերթական առցանց սերիայում հայ շախմատիստից բացի խաղում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Դին Լիժենը (Չինաստան), Դանիիլ Դուբովը, Վլադիսլավ Արտեմևը, Պյոտր Սվիդլերը (երեքն էլ ՝ Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Յան-Քշիշտոֆ Դուդան (Լեհաստան), Սալեհ Սալեմը (Արաբական Միացյալ Էմիրություններ), իրանցի Ալիռեզա Ֆիրուջան (ՖԻԴԵ), Սանթոշ Վիդիտը (Հնդկաստան), Բաշկարան Ադհիբանը (Հնդկաստան), Հոու Իֆանը (Չինաստան), Էրիգայսի Արջունը և Դոմարաջու Գուքեշը (երկուսն էլ` Հնդկաստանից):

Մրցաշարի առաջին օրը Արոնյանը երկու հաղթանակ տարավ և երեք պարտիա ավարտեց ոչ ոքի։ Հայ գրոսմայստերը միավորները կիսեց  ռուսաստանցի Սվիդլերի, ԱՄԷ ներկայացուցիչ Սալեհի և չինացի Լիժենի հետ։ Երկու հաղթանակներն էլ Արոնյանը տարավ հնդկաստանցի շախմատիստներ նկատմամբ (Ադհիբանի և Գուքեշի), երկուսն էլ` սև խաղաքարերով։

Հինգ տուրից հետո հայ գրոսմայստերն առաջին տեղը կիսում է Լիժենի, Արևեմևի, Կարլսենի և Դուբովի հետ։ Այսօր կկայանան երկրորդ խաղային օրվա հինգ պարտիաները։