Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Սեւանի» կազմը համալրել է 23–ամյա պաշտպան Արթուր Դանիելյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մարզական կարիերան Ուկրաինայում սկսած ֆուտբոլիստն անցած մրցաշրջանն անցկացրել է Հայաստանի գավաթակիր «Արարատի» կազմում։