«Լիվերպուլը» Սալահին եւ Կոնատեին թույլ չի տա մասնակցել Օլիմպիական խաղերին


«Լիվերպուլը» Սալահին եւ Կոնատեին թույլ չի տա մասնակցել Օլիմպիական խաղերին
Հունիս 23 22:40 2021

«Լիվերպուլը» մտադիր է ամբողջ կազմով պատրաստվել է հաջորդ մրցաշրջանին եւ թույլ չի տա իր ֆուտբոլիստներին մասնակցել Օլիմպիական խաղերին։

Անգլիական ակումբը մերժել է Եգիպտոսի եւ Ֆրանսիայի ֆուտբոլային ֆեդերացիաներին եւ թույլ չի տա եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին եւ ֆրանսիացի պաշտպան Իբրաիմ Կոնատեին մասնակցել Տոկիոյի Խաղերին, հաղորդում է thisisanfield.com-ը։

Ակումբներն իրավունք ունեն արգելելու ֆուտբոլիստներին մասնակցել Օլիմպիական խաղերին, քանի որ օլիմպիական ֆուտբոլային մրցաշարը չի համարվում ՖԻՖԱ-ի մրցաշար։

 

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը նոր մրցաշրջանին կսկսի պատրաստվել հուլիսի 12-ից։ Անգլիայի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 14-ին։