«Ռոմայի» երկրպագուների քվեարկությամբ՝ Իտալիայի Ա Սերիայի անցած մրցաշրջանում հռոմեական ակումբի լավագույն գոլի հեղինակը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է։
Իտալիայի անցած առաջնության 8-րդ տուրում «Ռոման» տանը 3։0 հաշվով հաղթել էր «Պարմային», Մխիթարյանը դարձել էր դուբլի հեղինակ։ Այդ խաղում նրա գոլերից մեկը ճանաչվել է լավագույնը։