Օրեր շարունակ հայ հասարակության ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ մոդել, հաղորդավարուհի Վիկտորիա Լոպիրյովան: Իսկ պատճառն այն է, որ Հայաստանի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նրա հետ լուսանկարներ է հրապարակել՝ դառնալով թիվ մեկ քննարկման թեման համացանցում և մամուլում: Նրանք միասին եղել են Հաղարծինում, Հանրապետության հրապարակում:
Եվ ահա, մոդելը ջերմ ընդունելության համար շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին՝ թարմ պահելով թեման: Նա մասնավորապես լուսանկար է հրապարակել և գրել. «Շնորհակալ եմ Միկի, ստիպեցիր ինձ սովորական երևույթներին այլ աչքով նայել։ Շատ ջերմ ընդունելություն էր գեղեցիկ Հայաստանում»: Վիկտորիան նաև հայատառ ավելացրել է. «Հայաստանը գեղեցիկ երկիր է, որտեղ հրաշալի մարդիկ են ապրում: Շնորհակալություն ձեզ ջերմ ընդունելության համար»:
Նշենք, որ մոդելը այս տարի Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպանն է:
Ուսումնասիրել ենք մոդելի instagram-ի էջը, ներկայացնում ենք նրա բավականին բաց և անկեղծ լուսանկարները: