Լարված իրավիճակ Արցախում. փորձել են կոտրել նախագահականի դուռը


Լարված իրավիճակ Արցախում. փորձել են կոտրել նախագահականի դուռը
Հունիս 21 20:08 2021

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվել են արցախցիներ, նրանք պահանջում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Ինչպես փոխանցում են Armday.am-ի թղթակիցը իրավիճակը Ստեփանակերտում բավականին լարված է։ Բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են կոտրել նախագահական նստավայրի դուռը, եւ ներս մտնել։ Բախումներ են տեղի ունեցել։

«Արցախցին Նիկոլ Փաշինյանին չի կարող շնորհավորել: Մենք չենք հետապնդում որևէ քաղաքական նպատակ, որևէ քաղաքական ուժ սա չի կազմակերպել: Ժողովուրդը եկել է ասելու, որ Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա և թղթիկների վրա գրված է «Հեռացի՛ր, քանի որ դուք չեք արտահայտում արցախցու տեսակետը», - ասում են ակցիայի մասնակիցները։