Ամենայն Հայոց կաթողիկոսը պատարագ է մատուցել Ստեփանակերտի Մայր տաճարում


Ամենայն Հայոց կաթողիկոսը  պատարագ է մատուցել   Ստեփանակերտի Մայր տաճարում
Հունիս 6 15:05 2021

«Ամենայն Հայոց կաթողիկոսը սուրբ պատարագ է մատուցում Արցախի Ստեփանակերտի Մայր տաճարում։ Նայում ու փշաքաղվում եմ։  

Արդեն երեք օր է՝ Վեհափառն Արցախում է, որին կապիտուլյանտն ու թուրքամետների իր թիմը թողել են բախտի քմահաճույքին։ Ազգային եկեղեցին մեր պետության ու ազգի հիմքերից է։ Թեև ակնհայտ է, որ Վեհափառը մտահոգ է, սակայն բուն այցն ու հայրապետական մաղթանքը վստահություն են ներշչնում, որ ազգային ու եկեղեցական ջանքերով վերականգնելու ենք մեր պետականությունն ու Արցախի ամբողջականությունը։ Ես հավատում եմ։