Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են կատարել իրենց առաջադրանքները շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման հարցում, ինչպես նաև ապահովում են ավտոտրանսպորտի տեղաշարժի և ապրանքների տեղափոխման անվտանգությունը Լաչինի միջանցքով:
Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, խաղաղապահները, ըստ ծրագրվածի, մարտական պատրաստվածությանն ուղղված միջոցառումներ են իրականացնում՝ ուսումնավարժանքներ անցկացնելով դիտորդական կետերի ուղղությամբ հնրավոր հարձակումները հետ մղելու համար:
Ազդանշանը ստանալուն պես խաղաղապահները պատրաստ են կարճ ժամկետներում զբաղեցնել սարքավորումներով նախապես համալրված պաշտպանական դիրքերը:
Հաղորդվում է, որ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցած շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: