Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 1-ից վայր է դնում լիազորությունները: Արցախի նոր պետնախարար (վարչապետ) է նշանակվելու Արցախի նախկին ՄԻՊ–ը` Արտակ Բեգլարյանը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիա-ի աղբյուրը։ Հիշեցնենք՝ Արտակ Բեգլարյանը 2020թ.–ի դեկտեմբերի 23–ից զբաղեցնում է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ |
