Ակնա (Աղդամ) մեկնած ադրբեջանական ընտանիքը պայթել է ականի վրա: Նրանց օգնության շտապած ադրբեջանցին նույնպես պայթել է ականի վրա: «Ականներն ամենուր են: Որտեղ ոտքդ դնում ես, ական է: Մենք ցանկացանք վիրավորներին օգնել, բայց ինքներս էլ պայթեցինք»,- Trend-ին պատմել է պայթյունից վիրավորված Բահրուզ Աբդուլովը: Նա նաև կոչ է արել մյուս ադրբեջանցիներին՝ չայցելել օկուպացված տարածքներ: |