Հուշարձանը տեղադրվել է առանց ԱՀ ԿԳՄՍ նախարարության իրազեկվածության


Հուշարձանը տեղադրվել է առանց ԱՀ ԿԳՄՍ նախարարության իրազեկվածության
Մայիս 24 17:42 2021

Սիրելի’ հայրենակիցներ

«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ տեղադրված «Արցախի բանալի» կասկածելի, մոգական խորհուրդ պարունակող հուշարձանը տեղադրվել է առանց ԱՀ ԿԳՄՍ նախարարության իրազեկվածության:

Սա սնահավատության, կախարդանքի և Արցախի պաշտպանությունը մոգական ուժերի հետ կապելու ամոթալի մտահղացում է:

Այն ենթակա է ապամոնտաժման, քանի որ բացարձակապես չի համապատասխանում հայ առաքելական եկեղեցու դավանաբանությանը և մեր ազգային հոգեկերտվածքին:

Արձանը ապամոնտաժելու համար այսօր համապատասխան գրություն կհղեմ Ստեփանակերտի քաղաքապետ պարոն Դ. Սարգսյանին:

Այն, ինչ հակասում է մեր ազգային մտածողությանը և արժեհամակարգին, չի կարող տեղ ու դեր ունենալ Արցախում:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյան