Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփը դառնալու է ԱՄՆ-ի 45-րդ նախագահը, արևմտյան մամուլի ամենաքննարկված թեմաներից մեկը դարձավ առաջին տիկնոջ զգեստապահարանը:
Ում հետ ասես, որ չեն համեմատել Մելանիայի ոճը՝ և՛ Ջեքի Քեննեդու, և «Թղթե տնակ» սերիալի հերոսուհի Քլեր Անդերվուդի: Եվ ահա, օրերս նորաձևության քննադատները եզրակացրել են, որ նախագահի կինը անտարբեր չէ «Սեքսը մեծ քաղաքու հայտնի սերիալի հերոսուհի Սամանտա Ջոնսի ոճի հանդեպ:
«Մելանիան, ինչպես և Սամանտան, սիրում է ընդգծել իր կանացիությունն ու սեքսուալությունը, բայց, դրա հետ մեկտեղ, նրանց յուրաքանչյուր զգեստ, կարծես, հայտնում է, որ իրենք իշխանասեր կանայք են՝ ունակ ուժ գործադրել, եթե դրա կարիքը լինի»:
Որպես իրենց խոսքերի ապացույց, արևմտյան լրագրողները գտել են միանգամից մի քանի կերպար, որոնք առաջին տիկինը գրեթե նույնությամբ կրկնել է: