«Պարտավոր ենք վերլուծել բացթողումներն ու սխալները». Արտակ Բեգլարյան


«Պարտավոր ենք վերլուծել բացթողումներն ու սխալները». Արտակ Բեգլարյան
Մայիս 9 22:02 2021

Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայիսյան եռատոնը պետք է մնա եռատոն, թեկուզև՝ ժամանակավորապես խեղված խորհրդով...
Մեր պայքարը շարունակվում է հանուն Մայիսյան եռատոնի խորհրդի լրիվ վերականգնման՝ հանուն Շուշիի վերադարձի, հանուն Հայրենիքի պաշտպանության, հանուն ֆաշիզմի վերացման:
Մենք պարտավոր ենք հավուր պատշաճի արժեվորել մեր հաղթանակները և վերլուծել բացթողումներն ու սխալները, որպեսզի կարողանանք պահպանել ու զարգացնել հաղթանակներով կերտած արժեքները և խուսափել նորանոր անդառնալի կորուստներից:
Խոնարհումս Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի համար ընկած բոլոր հերոսների հիշատակին»: