Ադրբեջանի մշակույթի նախարարությունը պարզաբանել է՝ ինչ աշխատանքներ են տարվում սուրբ Ղազանչեցոցում


Ադրբեջանի մշակույթի նախարարությունը պարզաբանել է՝ ինչ աշխատանքներ են տարվում սուրբ Ղազանչեցոցում
Մայիս 9 19:40 2021

 

Վերականգնումն ու շինարարությունը Շուշիում իրականացվում են նախնական ճարտարապետական ոճին համապատասխան՝ նպատակ ունենալով քաղաքը վերադարձնել իր պատմական տեսքին»,- ադրբեջանական AzerTac-ին ասել է հակառակորդ երկրի մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերիամ Գաֆարզադեն:

Ըստ նրա՝ այդ աշխատանքների շրջանակներում ընթացքի մեջ է նաև Ղազանչեցոց եկեղեցու վերականգնումը. «Ինչպես պատմության և մշակույթի մյուս բոլոր հուշարձանները, այնպես էլ եկեղեցին, վերականգնվելու է իր գեղարվեստական և գեղագիտական բնույթին համապատասխան՝ հիմնվելով պատմական փաստաթղթերի և արխիվային նյութերի վրա: Հուշարձանը կվերականգնվի իր նախնական տեսքով»,- ասել է նա:

Նշենք, որ եկեղեցու հին տեսքն այն էր, ինչ-որ կար՝ մինչև այն ադրբեջանցիների կողմից քանդելը՝ հայկական քրիստոնեական գմբեթի տեսքով։ Եկեղեցու ամենահին նկարներն ապացուցում են այդ փաստը, սակայն ադրբեջանցիները հիմնվում են 1910-ի վերջին քաղաքում հայերի կոտորածներից հետո վերափոխված գմբեթի տեսքի վրա։