Աթենքի բնակչուհին մահացել է AstraZeneca-ի դեղամիջոցով պատվաստվելուց հետո


Աթենքի բնակչուհին մահացել է AstraZeneca-ի դեղամիջոցով պատվաստվելուց հետո
Մայիս 6 00:20 2021

Աթենքի բնակչուհին մահացել է AstraZeneca-ի դեղամիջոցով պատվաստվելուց 14 ժամ անց, ում հարազատները հայտնել են, որ կինը առողջական խնդիրներ չի ունեցել: Նրա ամուսինն ասել է, որ իր կինը պատվաստվել է նախորդ օրը` ժամը 12:00-ից հետո: Երեկոյան նրա ջերմությունը բարձրացել է, իսկ գիշերը մահացել է:

Դատաբժշկական փորձագետները կարծում են, որ կինը սրտի կաթված է ստացել, սակայն մահվան ճշգրիտ պատճառը փորձագետները կպարզեն:

Սա Հունաստանում պատվաստումից հետո մահվան առաջին դեպքը չէ, սակայն դիահերձումները պատվաստումների հետ անմիջական կապը չեն հաստատել: Երկրում պատվաստումների համար օգտագործվում են Pfizer-BioNTech-ի, AstraZeneca-ի, Moderna-ի եւ Johnson & Johnson-ի դեղամիջոցները: