Կան ֆիլմեր, որոնք դիտելուց հետո կարծես հայտնվում ես այլ աշխարհում։ Դրանք իսկապես տրամադրություն են ստեղծում։
«Իմ հապալասի գիշերները»
Գլխավոր դերում են Ջուդ Լոուն և Նորա Ջոնսը։ Ֆիլմը պատմում է մի աղջկա մասին որին մարմնավորում է Նորա Ջոնսը։ Նա փորձում է գտնել կյանքի իմաստը և սկսում է շրջել ողջ Ամերիկայով մեկ, մինչ հանդիպում է Ջուդ Լոուի դերակատարին։
«Մտերմություն»
Ֆիլմի գլխավոր դերում Նատալի Պորտմանը, Ջուդ Լոուն և Ջուլիա Ռոբերտսն են։ Այստեղ պատմվում է սիրային եռանկյունու մասին, մարդկային էգոիզմի, սիրո և դավաճանության մասին։
«Կենդանի մարմին»
Ռեժիսոր Պեդրո Ալմադովարի գլուխգործոցներից է։
«Անցած գիշեր Նյու Յորքում»
Գլխավոր դերում Կիրա Նայթլին, Սեմ Ուորթինգթոնը, Եվա Մենդեսն են։
Ֆիլմում պատմվում է սիրային զույգերի մասին, որոնք կյանքում մի սովորակա գիշերը դառնում է ամենաանսովորը։
1+1/Intouchables/Неприкасаемые (2011)
Հրաշալի ֆիլմ,տաղանդավոր դերասաններ,հետաքրքիր սյուժե`հիմնված իրական դեպքերի վրա,հիանալի երաժշտություն և իհարկե բարձր տրամադրություն:
“Dear John /Дорогой Джон /Թանկագին Ջոն (2010)”
Ֆիլմը երիտասարդ Սավանայի և ԱՄՆ-ի բանակի Dear-Johnզինվորի`Ջոնի մասին է,որոնք սիրում են իրար ու իրենց զգացմունքները փոխանցում են նամակների միջոցով,որոնք Ջոնի համար այդ անվերջալի պատերազմում ուրախության ու հույսի միակ աղբյուրն էին:
“The Notebook/Дневник памяти/Նոթատետր (2004)”
Հուզիչ սիրո պատմություն,որը տարեց մի տղամարդ նոթատետրից կարդում է հիշողության հետ խնդիրներ ունեցող կնոջ համար:Պատմությունը հասարակ ընտանիքից երիտասարդ Նոյի և ապահովված ընտանիքից Էլլիի մասին է…
“Life as We Know It /Жизнь, как она есть /Կյանքն ինչպես կա(2010)”
Ֆիլմը իհարկե սիրո մասին է,սեր Life_as_We_Know_It_Posterերեխաների հանդեպ:Հանուն երեխաների ֆիլմի հերոսները պատրաստ են նույնիսկ ապրել միասին,թեկուզ և տանել չեն կարողանում իրար...
“The Vow /Клятва /Երդում (2012)”
Հիանալի ֆիլմ այն մասին,թե ինչքան ուժեղ կարող է լինել սերը:Այս ֆիլմը ստիպում է հանդիսատեսին ապրել հերոսների հետ,նրանց հետ տխրել,ուրախանալ,անհագստանալ:
Ֆիլմը Լեոի ու Փեյջի մասին է,որոնք իրենց մեղրամսի ժամանակ ավտովթարի են ենթարկվում:Քանի դեռ կինը գտնվում էր կոմայի մեջ,Լեոն անգամ մեկ րոպեով չի հեռանում նրա կողքից,շուտով աղջիկը դուրս է գալիս կոմայից,բայց ունենում է հիշողության կորուստ...