Հանրահայտ դերասանուհի և մարդասեր Անջելինա Ջոլին կալվածք է ձեռք բերել Գլենդելի հարևանությամբ գտնվող Լոս Ֆելիս շրջանում։ Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը։
Գործարքի արժեքը կազմել է 24.5 մլն դոլար։ Կալվածը նախկինում պատկանել է ռեժիսոր Սեսիլ Բլանթ ԴեՄիլին։ Ռեժիսորն այնտեղ ապրել է մոտ 40 տարի։1959 թվականին նրա մահից հետո տունը մի քանի անգամ վերավաճառվել է։
Կալվածքում գտնվող դասական ոճի տունը կառուցվել է 1913 թվականին։
Տան մակերեսը կազմում է մոտ 1020 քառակուսի մետր, այն ունի 6 ննջասենյակ և 10 սանհանգույց։