Արիանա Գրանդեն, Ջասթին Բիբերը, Մայլի Սայրուսը եւ այլ աստղեր՝ Մանչեսթերի ահաբեկչության զոհերին նվիրված համերգին (լուսանկարներ)


Արիանա Գրանդեն, Ջասթին Բիբերը, Մայլի Սայրուսը եւ այլ աստղեր՝ Մանչեսթերի ահաբեկչության զոհերին նվիրված համերգին (լուսանկարներ)
Հունիս 5 11:39 2017

Վերջին շաբաթների ընթացքում ահաբեկչությունները ցնցեցին Անգլիան: Նախ, մայիսի 22-ին ահաբեկչություն իրականացվեց Մանչեսթերում Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Իրականացված պայթյունի հետեւանքով 22 մարդ զոհվեց, շուրջ 60-ը՝ վիրավորվեց:Իսկ երկու օր առաջ երեկոյան ահաբեկչության թիրախ դարձավ նաեւ Լոնդոնը: Երեկ համաշխարհային աստղերը ելույթ են ունեցել առաջին ահաբեկչության զոհերի հիշատակին. Մանչեսթերում One Love խորագրով համերգ է կազմակերպվել:

Բեմ է բարձրացել Արիանա Գրանդեն, որին աջակցել են Ջասթին Բիբերը, Քեթի Փերին, Մայլի Սայրուսը, Ֆարել Ուիլյամսը, Ռոբի Ուիլյամսն ու Take That-ը, Coldplay-ը, Black Eyed Peas-ը:

Մամուլի ուշադրությունը կենտրոնացել է Արիանա Գրանդեի ուղղությամբ. նրա մատին նշանադրության մատանի են նկատել՝ ենթադրություն հայտնելով, որ նա նշանվել է Մաք Միլլերի հետ, որը նույնպես ելույթ է ունեցել համերգին:

Ջասթին Բիբերը հուզիչ ելույթ է ունեցել ու արտասվել Old Trafford եկած հազարավոր մարդկանց առջեւ: Երգիչը կատարել է իր Love Yourself հիթը:

«Ահաբեկչության զոհերի ընտանիքներին. մենք սիրում ենք ձեզ: Աստված սիրում է ձեզ»: