Երեկ` հունիսի 3-ին, Արցախի Հանրապետությունում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանի հարսանիքը: Արտակի կինն Արմինե Վարդանյանն է: Նա մասնագիտությամբ լրագրող է:
Զույգը երկար ժամանակ նշանված էր, և ահա երեկ նրանք միմյանց հավերժ տեր ու հնազանդ լինելու խոստում են տվել:
Արտակ Բեգլարյանը հարսանիքից կադրեր է հրապարակել՝ գրելով. «Հունիսի 3-ին ես ու Արմինե Վարդանյանը դարձանք ավելի երջանիկ մարդիկ՝ մեր պսակադրությունից հետո: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ի սրտե ուրախանում են մեր երջանկությամբ: Մենք սիրում ենք ձեզ... Տարոսը բոլոր չամուսնացածներին»:
Հարսանիքի քավորը և քավորկինը ԱՀ վարչապետ Արա Հարությունյանն ու նրա կինը՝ Քրիստինե Հարությոնյանն են: