Shamshyan.com -ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ռազմիկ Բոշյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետերով։
Ինչպես Սևանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Սևանի նախկին քաղաքապետ, «Ուդո» մականվամբ Ռուդիկ Ղուկասյանի տանից կատարված գողության փաստով։
Մայիսի 29-ին ոստիկանության Սևանի բաժին է հայտարարություն տվել Սևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի բնակչուհի՝ 62-ամյա Հռիփսիմե Գույումջյանը, որ մայիսի 18-29-ը ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Սևան քաղաքի Նաիրյան փողոցի 20 հասցեում գտնվող իր առանձնատան մուտքի ձախ կողմի ճաղավանդակը կոտրելու միջոցով ներս են մտել տուն և այնտեղից հափշտակել մեծ քանակի խմիչքներ, 1 հատ կանացի՝ ադամանդե 10 քարերով պատված արծաթագույն ժամացույց, 6 կտոր ոսկյա և արծաթյա զարդեր և մի քանի հատ ճամպրուկ։
Մանրամասները՝ այստեղ: